• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալն աշխատանքային այցով գտնվել է Նյու Դելիում

20 փետրվարի, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալն աշխատանքային այցով գտնվել է Նյու Դելիում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն աշխատանքային այցով գտնվել է Նյու Դելիում՝ մասնակցելու փետրվարի 16-20-ը «AI Impact Summit 2026» բարձր մակարդակի միջազգային գագաթնաժողովին։
Գևորգ Մանթաշյանը մասնակցել է մի շարք երկկողմ և բարձր մակարդակի աշխատանքային հանդիպումների՝ քննարկելով արհեստական բանականության, թվային փոխակերպման, նորարարական տեխնոլոգիաների զարգացման և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Մասնավորապես, նա հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի Էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնավի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության թվային փոխակերպման և կառավարության արդիականացման դաշնային նախարար Կարստեն Վիլդբերգերի, Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ:
Գագաթնաժողովի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի էլեկտրոնիկայի և ՏՏ պետնախարար Ջիթին Պռասադայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք բովանդակային հարցեր, մասնավորապես՝ արհեստական բանականության զարգացման միտումները, թվային նորարարության խթանման գործիքակազմը, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, ստարտափ էկոհամակարգերի միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարները:
«AI Impact Summit 2026» բարձր մակարդակի միջազգային գագաթնաժողովի ավարտին ընդունվել է համատեղ հռչակագիր («Summit Declaration»), որով մասնակից երկրներն ու միջազգային կազմակերպությունները վերահաստատել են ԱԲ ոլորտում համագործակցության ընդլայնման իրենց հանձնառությունը և սահմանել ընդհանուր տեսլական՝ ուղղված արհեստական բանականության պատասխանատու, անվտանգ և վստահելի կիրառմանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: